211652_close_icon
views-count1285 դիտում article-date 14:08 08-03-2023

Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերի ժամանակ կալանավորվել է 66 մարդ

Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած երեկվա բողոքի ցույցի ժամանակ իրավապահները կալանավորել են 66 մարդու՝ մանր խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջներին չհնազանդվելու փաստերով, տեղեկացրել է Грузия Online-ը՝ հղում կատարելով  երկրի ՆԳՆ-ին։

«Մարտի 7-ին ՆԳՆ-ն սկսել է հետաքննել բռնության կիրառման դեպքերը Ռուսթավելու պողոտայում։ Քննությունը վարվում է Վրաստանի Քր.օր.-ի 353 եւ 187 հոդվածներով։

Մանր խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջներին չհնազանդվելու փաստերով իրավապահները կալանավորել են 66 մարդու՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 166 եւ 173 հոդվածներին համապատասխան։ Այդ անձանց կատարած իրավախախտումների փաստերը կներկայացվեն դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում»,- նշվել է Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարությունում։

Թբիլիսիում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրնետ մեքենաներ ցուցարարներին ցրելու համար, որոնք բողոքում են օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքի դեմ։ ՆԳՆ-ում նշել են, որ ակցիան «ընդունել է բռնի բնույթ»։

Կադրերում, որոնք ցուցադրել է վրացական հեռուստատեսությունը, երեւում է, թե ինչպես է ամբոխը փակում Ռուսթավելու պողոտան, իսկ ոստիկանությունն օգտագործում է ջրնետ մեքենաներ։ Ցուցարարների ձեռքերում Վրաստանի եւ Եվրամիության դրոշներն են։

Բախումները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր, ավելի ուշ ոստիկանությունը ցուցարարներին հետ է մղել խորհրդարանի շենքի մոտից։

Նմանատիպ նյութեր