211652_close_icon
views-count1006 դիտում article-date 20:58 28-07-2024

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ընդդիմության հայցը վաղը կուղարկվի Վրաստանի ՍԴ

Վրաստանի իշխող մեծամասնության նախաձեռնությամբ խորհրդարանի կողմից ընդունված «Օտար ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ ընդդիմության հայցը հուլիսի 29-ին կուղարկվի Սահմանադրական դատարան, հայտնում է «Ազատության» վրացական ծառայությունը։

Տարածված տեղեկատվության համաձայն՝ հայցը ստորագրել է խորհրդարանի 32 ընդդիմադիր պատգամավոր։ Բացի այդ, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ոչ կառավարական հատվածը ևս արդեն իսկ նմանատիպ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան։

«Օտարերկրյա գործակալների» անունն ստացած օրենքը, որը նման է Ռուսաստանում մեկ տասնամյակ առաջ ընդունված օրենքին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջ քաշվեց և ընդունվեց մայիս-հունիս ամիսներին՝ չնայած նախագահական վետոյին, շաբաթներ տևած բողոքի բազմահազարանոց ցույցերին, Արևմուտքից եկող զգուշացումներին:

Նմանատիպ նյութեր