211652_close_icon
views-count39105 դիտում article-date 22:11 08-03-2023

Երևանում պարեկներն իրականացրել են «Շնաձուկն էլ չի կարող փրկել քո յաշիկը» օպերացիան. քրեական պատմություններով հայտնի Նորատուսցի Արայի տղայի՝ ռուսական համարանիշներով «յաշիկ»-ը տեղափոխվեց «պլաշչատկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել են «Շնաձուկն էլ չի կարող քո «۫յաշիկ»-ը փրկել» օպերացիան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարեկային ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում Mercedes G63 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, վարում է այն:

Ժամերի ընթացքում ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով պարեկները գործի անցան ու 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արման Կարապետյանն ու Տարիել Ներսիսյանը հայտնաբերեցին  «յաշիկ»-ը Արաբկիր վարչական շրջանում և տեղափոխեցին Ոստիկանության Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել  է, որ վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի  բնակիչ 18-ամյա Լյովա Բանդուրյանը, ով ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Բանդուրյանը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի որդին է: Ավտոմեքենայի համարանիշների վրա էլ փակցրել էր շնաձկան տիպ, այստեղ են ասում «ԿԱՐՄԻՐ ԿՈՎԸ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽԻ», կամ «ՍԵՎԻՆ ՍԱՊՈՆՆ Ի՞ՆՉ ԱՆԻ, ԽԵՎԻՆ ԽՐԱՏՆ Ի՞ՆՉ ԱՆԻ»: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր