1165 դիտում
09:43 09-03-2023
Ինչի՞ համար է ֆեյքերի նոր «պարտիան»․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունների տեղեկատվական-քարոզչական բլոկը նոր «պարտիա» է սկսել։ Խոսքը, մասնավորաբար, մի քանի տասնյակ կեղծ օգտահաշիվների մասին է, որոնք գլխավորապես խաղալու են իբր ընդդիմադիր հատվածում. այլ խոսքերով ասած՝ սոցցանցերում «ընդդիմադիր» կեցվածք են ունենալու։ Թերթի տեղեկություններով, վերջին մի քանի ամիսներին մի քանի տասնյակ «ֆեյք» հաշիվներ են բացվել, որոնք փորձում են թեմաներ գեներացնել ընդդիմադիր սեգմենտում։
Դրանք սոցցանցային խմբերում են «տեղավորվում», ընդդիմադիր «ընկերներ», համակիրներ են հավաքում, իշխանություններին «կոշտ» քննադատության են ենթարկում, քննադատական տարբեր նյութերով կիսվում, որոշներն էլ ակտիվ մեկնաբանություններ են անում կայքերի նյութերի ու «լայվերի» տակ։ Սակայն նրանց ընդդիմադիր քննադատություններն ու մեկնաբանություններն իրականում տեղավորվում են որոշակի «սահմանների» մեջ, զուգահեռ այդ պսևդոընդդիմադիր «ֆեյքերի» կողմից հիմնականում կեղծ թեզեր ու պաթոսային բովանդակություն ունեցող մեկնաբանություններ են շրջանառվում:
Առաջին հայացքից թվում է, թե քննադատում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, սակայն նրանց բուն «միսիան» իբր ընդդիմադիր հայացք ունեցողների անունից ընդդիմության հասցեին քննադատության ալիք բարձրացնելն է, իսկ ավելի կոնկրետ՝ ընդդիմության մեջ երկպառակություն սերմանելը, կամ, ինչպես ասում են իշխանության կուլիսներում, ընդդիմադիրների «տունը կռիվ գցելը»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1177 դիտում
09:23 03-09-2023
Ֆեյքերի և կենդանի ֆեյքերի հիստերիան մի բան կարող է նշանակել՝ վախենում են ու ճիշտ են անում․ Հայկ Մամիջանյան
1710 դիտում
09:35 05-09-2019
Իշխանության ներկայացուցիչները ընդհանուրի թիմից զատ ֆեյքերի «գվարդիա» ունեն. «Փաստ»
Այս բաժնից
1114 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1390 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2659 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ