211652_close_icon
views-count1390 դիտում article-date 12:49 09-03-2023

Մենք իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում. Ադրբեջանի արածը ահաբեկչական ակտ է. Նիկոլ Փաշինյան

Երեք ամիս Լաչինի միջանցքի Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում մենք իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշեց. «Նախորդ կիրակի օրը ադրբեջանական ԶՈՒ մի զինված ստորաբաժանում դարանակալել եւ հարձակվել է Ստեփանակերտից ՈՒԱԶ մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծառայողական նպատակներով ԼՂ Հին Շեն եւ Մեշ Շեն գյուղեր ուղեւորվող ոստիկանների վրա: Ոստիկաններից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել: Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկաններին հարազատներին ու ծառայակիցներին, ուզում եմ ընդգծել, որ նրանք երեքն էլ ծնվել են ԼՂ-ում:

Այս հանգամանքը հատուկ կարեւորություն է ստանում 2023-ի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի  նախագահի արած մի հայտարարության ֆոնին: Նա ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային  պայմանավորվածություն, որի համաձայն իրենք պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն  վերջիններիս իրավունքների ու անվտանգության հարցը: Ադրբեջանի նախագահը սակայն ընդգծել էր, թե այդ քննարկումները իրենք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված ու ապրած մարդկանց հետո:

Մարտի 1-ին ԼՂ-ում ՌԴ խաղաղապահի զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին  հանդիպումը եւ ահա այդ հանդիպումից 4 օր անց Ադրբեջանը ձեռնարկեց վերը նշված սադրանքը, որը այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել:

Այդ ահաբեկչությանը զոհ գնացին ԼՂ-ում ծնված, ընտանիքներ կազմած, 3, 2 եւ 1 երեխաներ ունեցող երեք քաղաքացիներ»:

Նմանատիպ նյութեր