211652_close_icon
views-count1024 դիտում article-date 23:56 09-03-2023

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդի հետ

Մարտի 8-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդին: 

Հանդիպումը կայացել է նախարարի՝ ԱՊԼ խորհրդին մասնակցելու նպատակով Եգիպտոս կատարած այցի շրջանակներում։

Թավադրոս պապի կողմից ընդգծվել է Եգիպտոսում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը, որը յուրօրինակ կամրջի դեր է կատարում երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ և արաբ ժողովուրդների միջև:

Նշվել են նաև հայ և ղպտի քրիստոնյա եկեղեցիների առաջնորդների միջև հաստատված՝ ընդհանուր արժեքների ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ամուր կապերը։

Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հարցերին:

Արարատ Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքային հարցերը, դրանց կարգավորման՝ հայկական կողմի տեսլականը: Հոգևոր առաջնորդի ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար մարտահրավերներին:

 

Նմանատիպ նյութեր