211652_close_icon
views-count1177 դիտում article-date 09:37 10-03-2023

Ռուսաստանի հետ բարեկամությունը նրա համար է, որ մեր թշնամին չդառնա․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Անգամ Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է եկել այն եզրահանգման, որ չպետք է Ռուսաստանին դարձնել թշնամի:

- Ես ռուսամոլ չեմ, բայց մի բանում համոզված եմ՝ չպետք է շատացնել Հայաստանի թշնամիների թիվը: Եթե Հայաստանն ունի երկու թշնամի՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ապա ամենեւին էլ պարտադիր չէ Ռուսաստանին էլ դարձնել Հայաստանի թշնամի:

Եթե մենք Ռուսաստանին ասում ենք գնա, դառնում է մեր թշնամին: Ես միշտ ասել եմ, որ Ռուսաստանի հետ բարեկամությունը նրա համար է, որ մեր թշնամին չդառնա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր