211652_close_icon

Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik

views-count5110 դիտում article-date 22:11 09-04-2025
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում Ադրբեջանի կողմից սահմանին զորքերի կուտակման մասին լուրերը։

Վերջին օրերին սոցցանցերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի կուտակումների և տեղաշարժերի մասին:

«Արտաքին հետախուզության ծառայության կողմից հավաքվող տեղեկությունները գաղտնագրված են, և, ըստ այդմ, իրավունք չունենք Ձեզ դրանք տրամադրել»,- նշված է Sputnik Արմենիայի գրավոր հարցման` ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանի տրամադրած պատասխանում։

ԱՀԾ-ում առաջարկել են հետևել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններին։

 

Նմանատիպ նյութեր