211652_close_icon
views-count1297 դիտում article-date 17:30 10-03-2023

Բախի 7 մոտետները կկատարի «Հովեր» պետական կամերային երգչախումբը

Մարտի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական   կամերային երգչախմբի համերգը։ Ծրագրում Յ․Ս․ Բախի  յոթ մոտետներն են, որոնք մեկ համերգի շրջանակում Հայաստանում հնչելու են առաջին անգամ։ Տեղեկացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։

«Բախի երաժշտության մեջ այնքան պատկերայնություն կա, որ այն սկսում է նմանվել նաև գեղանկարին: Սա անշուշտ գալիս է բառի հանդեպ Բախի վերաբերմունքից, թե ինչպես է նա կարողանում յուրաքանչյուր բառի առոգանությունն արտահայտել երաժշտության մեջ: Յուրաքանչյուր երաժշտական միտք, տեխնիկական հնարք արտահայտվում է՝ ենթարկվելով տեքստի բովանդակությանը: Ահա այս բոլորն էլ գերում է մեզ՝ երաժիշտներիս, յուրաքանչյուր անգամ անհագ ծարավով անդրադառնալ Բախի ստեղծագործություններին, ևս մեկ անգամ հնարավորություն ունենալ խոսել Աստծո հետ երաժշտության միջոցով: Բախի երաժշտությունը կրոն է, որ մենք դավանում ենք»,- ասում է խմբավար Նարինե Ոսկանյանը:

Նմանատիպ նյութեր