211652_close_icon
views-count1186 դիտում article-date 22:11 10-03-2023

Ըստ GALLUP- հարցման՝ քաղաքացիների 70 տոկոսը չի վստահում զինվորական կացարանի հրդեհի Փաշինյանի վարկածին

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային զորամասի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհից ժամեր անց Նիկոլ Փաշինյանի հայտարարած վարկածին, ըստ որի՝ կապիտանը 5 լիտրանոց բենզին տարայով փորձել է վառել վառարանը, ինչի հետեւանքով է հրդեհը բռնկվել, չի հավատում «Gallup International Association»-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների 70 %-ը։

Ըստ այդմ՝ վարկածին հավատում է հարցվածների 6․5 տոկոսը, «ավելի շուտ վստահում եմ» տարբերակն ընտրել է 12․3 տոկոսը, «ավելի շուտ չեմ վստահում» տարբերակը՝ 18․8 տոկոսը եւ ընդհարապես վարկածին չի վստահում 51․7 տոկոսը։ 10 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել հարցին։   

Նմանատիպ նյութեր