211652_close_icon
views-count15860 դիտում article-date 11:18 11-03-2023

Ողբերգական հրդեհ Երևանում․ պահակակետում առաջացած կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 11-ին, ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ Լվովյան փողոցի թիվ 21 շենքի հարևանությամբ պահակակետ է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կամո Միքայելյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Հրշեջները մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են դեռևս ինքնությունը չպարզված տղամարդու մոխրացած դի։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հայրապետ Հայրապետյանի, բաժնի պետի տեղակալ Ազատ Դանիելյանի գլխավորությամբ։ 

Տեղում՝ դեպքի վայրում զննություն են կատարել նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Նիկողոսյանն ու Արմեն Մաթևոսյանը։

 Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր