211652_close_icon
views-count41539 դիտում article-date 18:02 29-03-2024

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Զորական բնակավայրում  շինություն է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Մինչ հրշեջների ժամանումը շինությունում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Նույն գումարտակի պարեկներ Արկադի Ամիրզյանն ու Հայկ Նորեկյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն և հրշեջների աշխատանքը չբարդանա։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը։

Հրշեջները մարելով կրակը այնտեղ հայտնաբերել են Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 54-ամյա Սուրեն Մ․-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանի, Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ Մամիկոն Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը նշված գյուղում զբաղվում էր անասնապահությամբ։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր