211652_close_icon
views-count29229 դիտում article-date 22:58 11-03-2023

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. մի քանի տոննա «շիբինով» բարձված բեռնատարը կողաշրջվել է. օպերատիվ են գործել Շիրակի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ 29-ամյա Միշա Ն.-ն, իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Աշոցք-Ամասիա ավտոճանապարհի՝ Թորոս գյուղից դեպի Փոքրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևաքնով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղաս Խաչատրյանի գխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկ Վարդան Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Արթուր Մհերյանը, որպեսզի հետարքրքասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր հնարավոր է բախվեր մեկ այլ ավտոմեքենայի, կամ հայտնվեր ձորում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան եղել է մի քանի տոննա «շիբինով» բարձված:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր