211652_close_icon
views-count42435 դիտում article-date 11:06 14-11-2023

Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. մի քանի տոննա գիպսոնիտով բարձված Iveco բեռնատարը կողաշրջվել է. օպերատիվ են գործել Վայքի հրշեջ-փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Երեմ Ա-ն, իր վարած Iveco մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159 կմ հատվածում՝ Վայոց ձորի մարզի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ՝ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են կատարել նույն վաշտի 2-րդ դասակի պարեկ Թորգոմ Համբարյանն ու կրտսեր պարեկ՝ Դավիթ Խաչատրյանը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ավտոմեքենան էլ բարձված է եղել գիպսոնիտով, որը թափվել է՝ լցվելով ճանապարհին:

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում:

Հրշեջ-փրկարարներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր