211652_close_icon
views-count21978 դիտում article-date 16:06 12-03-2023

Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիան և «Գագարինցիներ» բարեգործական հիմնադրամը անցկացրեցին  Հայաստանի Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) առաջնություն, այն նվիրված էր 44-օրյա պատերազմում զոհված գագարինցի 7 հերոսներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 11-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ, Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիան «Գագարինցիներ» բարեգործական հիմնադրամի հետ միասին Գագարինում անցկացրեցին  Հայաստանի Պաուերլիֆտինգի (ուժային եռամսրտ) առաջնությունը, որին մասնակցեցին 28 թիմեր, 220 մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից։ 

Առաջնությունը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված գագարինցի 7 քաջորդիների հիշատակին։ Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերով: 13 հաղթողները մարտի վերջին կմասնակցեն Լեհաստանի Չեդլեց քաղաքում կազմակերպվող պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությանը։

Մրցաշարին ներկա էին 44-օրյա պատերազմում զոհված գագարինցիների ընտանիքների անդամներ,  պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի փոխնախագահ Անդրանիկ Կարապետյանը, Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վազգեն Կիրակոսյանը, Ոստիկանության Սևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը, Ոստիկանության Սևանի բաժնի պետի տեղակալ Կարեն Ավետիսյանը, ում որդին՝ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հավաքականի մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, մրցաշարի գլխավոր մրցավար Արման Հայրապետյանի սանը՝ Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր  11 ամյա Արտաշես Ավետիսյանը ձգում վարժությունում սահմանեց ռեկորդ՝ բարձրացնելով 140 կգ ծանրաձող՝ դառնալով աշխարհի ռեկորդակիր և գրանցվելով դյուցազնագրքում: 

Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կողմից շնորհակալագիր-ուղերձներով պարգևատրվեցին 44-օրյա պատերազմում զոհված գագարինցիներ Ալիկ Պետրոսյանի, Ռադիկ Թորոսյանի, Տիգրան Ղարիբյանի, Արթուր Վիրաբյանի, Հարություն Ռաֆաելյանի, Հովիկ Վերանյանի, Լեռնիկ Վահանյանի ընտանիքները:

ՀՀ  պաուերլիֆտինգի առաջնության բացման պատվո գավաթը և շնորհակալագիր տրվեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին: Պատվո գավաթն ընդունեց Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը:

Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կողմից շնորհակալագրի արժանացավ Գագարին բնակավայրի վարչական ղեկավար Համլետ Առաքելյանը՝ հուշամրցաշարի կազմակերպման և անցկացման գործընթացում ցուցաբերած աջակցության և հուսալի համագործակցության համար:

«Գագարինցիներ» բարեգործական հիմնադրամի կողմից շնորհակալագրի արժանացավ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը,
Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կողմից շնորհակալագրի արժանացավ «Գագարինցիներ» բարեգործական հիմնադրամի թիմը՝  մրցաշարը հովանավորելու և կազմակերպելու համար:

Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնության հանդիսավարն էր աշուղ Աստղանուշը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 317+
317+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր