211652_close_icon
views-count31723 դիտում article-date 22:43 12-03-2023

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 46-ամյա տղամարդը «Ֆիլե» անունով ցլիկի հարվածից խուսափելու համար ընկել է 5,5 մ խորությամբ փոսի մեջ ու մահացել

Երեկ՝ մարտի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 11:00-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Ա․ Մ.-ն է:

Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ մահացածը իրեն պատկանող մսի վաճառակետի հետնամասում ցուլ մորթելիս է եղել, երբ ցլիկի հարվածից խուսափելու համար հետ-հետ է գնացել և անզգուշաբար ընկել շինարարական աշխատանքների նպատակով փորված մոտ 5,5 մ խորությամբ փոսի մեջ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, պարզվել է նաև, թե որ ցիլիկի հարվածից է փորձել խուսափել Ա․ Մ.-ն: Ցլիկին գյուղում ավելի շատ ասում էին «Ֆիլե» ցլիկ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր