211652_close_icon
views-count15145 դիտում article-date 21:40 05-10-2015

Դժբախտ պատահար Լոռու մարզում. ցլիկի պոզահարման հետևանքով 56-ամյա տղամարդը մահացել է

Երեկ` հոկտեմբերի 4-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են նախկին Թաթարշին ընկերության տարածք, որտեղ բացօթյա հատվածում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շանշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արսեն Աղունյանի գլխավորությամբ: Ժամաել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են , որ մահացածը հանդիսանում էր Սպիտակ քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ 56-ամյա Վանիկ Մելոյանը: Վերջինս իր խոշոր եղջերավոր անասունին ( ցլիկ) արածացնելիս է եղել և ցլիկը հարձակվել ու մի քանի անգամ պոզահարել է նրան, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում նյութեր են ստեղծվում: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նմանատիպ նյութեր