211652_close_icon
views-count1210 դիտում article-date 12:50 13-03-2023

ՀՀ պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 13-ին ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ու կազմակերպության ներկայացուցիչներին: Տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր