18599 դիտում
13:15 13-03-2023
Ավտովթար Երևանում․ բախվել են Toyota-ն, Ford-ն ու VAZ 2115-ը․ կա 4 վիրավոր․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Շիրակ Խաչատրյանի կողմից վարույթ է նախաձեռնվել մարտի 11-ին Երևանում տեղի ունեցեած խոշոր ավտովթարի փաստով։
Այդ օրը, ժամը 23։40-ի սահմաններում Կարապետ Ուլնեցի փողոցի 55/6 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Բ․-ի վարած Toyota մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Համազասպ Կ.-ի վարած VAZ 2115 մակնիշի և Երևանի բնակիչ 45-ամյա Գարիկ Բ.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Անդրանիկ Բ․-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Կարեն Մ․-ն և 37-ամյա Վահան Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Համազասպ Կ․-ն և նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Մենուա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գոռ Հայրապետյանն ու Նորիկ Մանուկյանը։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+