211652_close_icon
views-count14337 դիտում article-date 14:23 28-01-2023

Ավտովթար Երևանում․ Հրազդանի կիրճ մտնող ճանապարհի սկզբնամասում բախվել են Honda-ն ու VAZ 217230-ը. կա վիրավոր․ օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում, վերգետնյա անցումի հարևանությամբ, դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհի սկզբնամասում, բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Զավեն Թ.-ի վարած VAZ 217230 մակնիշի և 36-ամյա Էրիկ Մարտիրոսյան-Օ․-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 32-ամյա Տարոն Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ Գ․ Գալստյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր