211652_close_icon
views-count1852 դիտում article-date 22:38 13-03-2023

Լույս աշխարհ եկավ «Սերունդ» հիմնադրամի 2-րդ շահառու բալիկը

Լույս աշխարհ եկավ «Սերունդ» հիմնադրամի 2-րդ շահառու բալիկը

Ամիրսատյան Աշոտ Արսենի՝ 3,9կգ, 53սմ, ծնվ. 12.03.2023թ., Արցախ, Եղցահողի նոր բնակիչ

Հատկանշական է, որ Աշոտը ընտանիքի 5-րդ զավակն է։

Սիրելի նվիրաբերողներ հավատացեք Ձեր ԱՄԵՆԱՄՍՅԱ նվիրաբերություների ուժին։
Հրավիրեք Ձեր աշխարհասփյուռ հայ ընկերներին ևս միանան նվիրաբերողների համայնքին, որի արդյունքում նոր շահառու համայնքներ կներգրավվեն:

  Ինչպես արդեն գիտեք, այսուհետ Արցախի Եղցահող,  Չարեքտար և Հին շեն համայնքներում բոլոր նոր ծնված երեխաները հանդիսանալու են «Սերունդ» հիմնադրամի շահառուներ՝ ստանալով ամսական 50000 դրամ, 16 տարի 8 ամիս շարունակ:

  Շնորհակալություն ԱՄԵՆԱՄՍՅԱ ՆՎԻՐԱԲԵՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ յուրաքանչյուր մասնակցի, ովքեր հանձնառություն են վերցրել իրենց ամենամսյա նվիրաբերություններով խթանել ծնելիությունն Արցախում և Հայաստանում:

  Շնորհակալություն ենք հայտնում նաև նրանց, ովքեր նոր են միանալու ԱՄԵՆԱՄՍՅԱ ՆՎԻՐԱԲԵՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ՝ հնարավորություն տալով հիմնադրամի կողմից նոր շահառու համայնքներ ներգրավել։ 

Հ.Գ. Բալիկի նկարը տեղադրվել է ծնողների համաձայնությամբ:

www.serund.am
 

Նմանատիպ նյութեր