847 դիտում
09:49 14-03-2023
Բացթողումներ ՔՊ-ական պատգամավորի նախագծում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ենթարկվել է փորձաքննության, եւ բացթողումներ են հայտնաբերվել: Այս նախագծերում փոփոխությամբ պատգամավորն առաջարկում էր ամրագրել, որ որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են նախատեսվում պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրությունը, ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, առեւտուրը, պահեստավորման, կիրառման եւ պայթեցման աշխատանքների կատարումը:
Առաջարկում է ամրագրել, որ «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար պետք է գանձվի պետական տուրք, սակայն «Պետական տուրքի մասին» օրենքով համապատասխան լիցենզիա տրամադրելու համար պետական տուրք նախատեսված չէ: Ստացվում է՝ անհամապատասխանություններ կան պատգամավորի նախագծում. նա առաջարկում է մի փոփոխություն անել օրենքում, որը հակասում է մյուս օրենքին։ Միեւնույն ժամանակ իրավական փորձաքննության արդյունքներում նշվում է, թե հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը նախատեսված է ոչ թե որպես ծանուցման ենթակա գործունեություն, այլ լիցենզավորման ենթակա գործունեություն:
Արդյունքում անհասկանալի է՝ ինչպես հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առեւտրի իրականացման ծանուցում ներկայացրած անձը նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո պետք է համարվի նույն տեսակի գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած անձ, եթե նախագծով համապատասխան գործունեությունը նախատեսվում է սահմանել լիցենզավորման ենթակա: Այլ թերություններ եւս մասնագետները գտել են Գաբրիելյանի նախագծում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1787 դիտում
09:57 04-02-2022
Առողջապահության նախարարությունում բացթողումներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»
1500 դիտում
18:31 22-01-2014
Ինչ բացթողումներ կան սննդամթերքի անվտանգության վերահսկման համակարգում. տեսանյութ
983 դիտում
21:31 18-04-2015
Վարչական հսկողության բացթողումներ` Վայոց ձորի մի քանի համայնքում
Այս բաժնից
1099 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1378 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2647 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ