1408 դիտում
10:13 14-03-2023
Իր ընտանիքին պատկանող թերթով փորձում է հերքել Սարգսյանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի մարտի 7-ի վերջին հարցազրույցից հետո «Հայկական ժամանակ»-ը հրապարակեց ծավալուն հոդված՝ փորձելով հերքել վերջինիս հայտարարությունները:
Բոլորին է հայտնի, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատկանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին: Հետաքրքիր է, որ հոդվածում խոսվում է (եւ, առհասարակ, Նիկոլ Փաշինյանը եւս խոսում է) Սերժ Սարգսյանի կողմից ձախողված բանակցային գործընթացի մասին այն դեպքում, երբ 2020 թվականին Կապանում Փաշինյանը հունվարյան ասուլիսում հայտարարեց, թե ցանկացած պահի կարող են վերադառնալ այդ ժառանգությանը, այն է՝ Արցախի միջանկյալ կարգավիճակ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխիքներ, Քելբաջարի եւ Լաչինի հայապատկանություն եւ այլն, եւ այլն:
Արցախի մասին վարչապետի իրարամերժ եւ չիրականացված խոստումները բազմաթիվ են: 2016-ի սեպտեմբերի 10-ին նա հայտարարում էր. «Քանի դեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել»: Այս հայտարարությունից հետո՝ 2022-ի ապրիլի 13-ին, ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում է ոչ միայն փոխզիջումների, այլեւ Արցախյան հարցի նշաձողն իջեցնելու մասին: Այժմ այդպիսի հայտարարությունները կրկին առկա են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2807 դիտում
10:30 03-02-2017
Մարտուն Գրիգորյանը փորձում է առաջ քաշել իր ընտանիքին պատկանող բիզնեսի խնդիրները. «Չորրորդ իշխանություն»
5286 դիտում
10:19 04-05-2017
Ինչո՞վ կավարտվի Ավշարի Արայիկի ընտանիքին պատկանող ընկերության ու ՊԵԿ-ի կռիվը. «Ժողովուրդ»
18467 դիտում
09:59 19-09-2018
Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող ընկերության շինաշխատանքներում թերություններ են արձանագրվել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1099 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1378 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2647 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ