1000 դիտում
12:34 14-03-2023
Բադասյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է հարկային եկամուտների կատարողականի կանխատեսումները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորությամբ, եւ քննարկել դեռևս նախորդ տարի տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Հայտնում է ՊԵԿ-ը։
Դիտարկվել են նաև ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի կանխատեսումները և առկա մարտահրավերների ազդեցությունը կատարողականի վրա, հարկեր/ՀՆԱ ցուցիչի դինամիկան և հարկային ու մաքսային բարեփոխումների ազդեցությունն այդ ցուցիչի վրա։ Անդրադարձ է կատարվել հարկային օրենսդրության վերջին փոփոխություններին և այդ ուղղությամբ առաջիկայում իրականացվող քայլերին։
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ՀՀ-ում եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքը և դրա համար անհրաժեշտ հարկային հսկողական գործիքակազմի ձևավորման խնդիրները։
Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել հարկային հսկողության նպատակով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիության և ֆիզիկական անձանց մոտ ստուգումների և ուսումնասիրությունների անցկացման հնարավորության ապահովման հարցերի վերաբերյալ։
Կողմերն անդրադարձել են նաև «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակի ներդրման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև ԱՄՀ կողմից Կոմիտեին մատուցվող տեխնիկական աջակցության ծրագրերին։
Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Պետական եկամուտների կոմիտեի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև հետագա փոխգործակցությունն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր
1008 դիտում
23:27 03-10-2022
Մհեր Գրիգորյանն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է մակրոտնտեսական վերջին զարգացումները
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին