211652_close_icon
views-count20656 դիտում article-date 18:57 14-03-2023

Արտակարգ դեպք Երևանում․ MAN բեռնատարը կոտրել է գազատար խողովակը․ սկսվել է գազի արտահոսք․ ժամանել են «Գազմպրոմ Արմենիա Տրանսգազ» ընկերության գլխավոր տնօրենն ու Երևանի ԳԳՄ-ի տնօրենը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցում բեռնատարը բախվել է գազատար խողովակին և առկա է արտահոսք։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազմպրոմ Արմենիա Տրանսգազ» ընկերության գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանը, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Վազգեն Արտաշեսյանն ու Մալաթիա-Սեբաստիայի ծառայության պետ Գարիկ Սարգսյանը։

Պարզվել է, որ MAN մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով գազատար խողովակի մի հատված կոտրվել է ու սկսվել է գազի արտահոսք։

Oպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» Մալաթիա-Սեբաստիայի ծառայողները նախ ժամանակավորապես դադարեցրել են գազի արտահոսքը, ապա սկսել են վնասված գազախողովակի վերանորոգման աշխատանքները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Սևակ Առաքելյանն ու Ժակ Մանվելյանը։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր