1867 դիտում
13:50 15-03-2023
Ներգաղթած երիտասարդ դերասանը ընտրեց ոչ թե ԳԻՏԻՍ-ը, այլ Երեւանի Ազնավուրի անվան քոլեջը, զուգահեռ էլ իրեն փորձում է մշակութային այլ մասնագիտություններում․ «Առավոտ»
«Առավոտը» հրապարակել է հարցազրույց Գագիկ Օհանյանի հետ
– Հարգարժան Գագիկ, ծնվել եք Հայաստանում, ապա ընտանյոք արտագաղթել Ռուսաստանի Դաշնություն, հիմա էլ ուսում առնելու նպատակով ներգաղթել եք հայրենիք, ուսանում եք Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի դերասանական բաժնում…
– Կներեք, բայց արտագաղթ, ներգաղթ բառերը ականջիս շատ կոպիտ հնչեցին, թեեւ, ցավոք, Հայաստանում այդ խնդիրը կա, բայց հավատացնում եմ՝ դա իմ ընտանիքի համար չէ։ Միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ յուրաքանչյուր ընտանիք իր պատճառները կամ արդարացումներն ունի հայրենիքից հեռու ապրելու կամ ժամանակավոր հեռանալու համար։ Այո, ծնվել եմ այստեղ, Կապանում, 13 տարեկանից ընտանիքով մեկնել ենք ՌԴ, Անապա քաղաք։ Ընդամենը ամիսներ անց ընդունվել եմ տեղի դրամատիկական թատրոնի ստուդիա, ընդգրկված եմ եղել տարբեր ներկայացումներում, մասնակցել փառատոների, արժանացել եմ դիպլոմների։
– Դերասանի մասնագիտությունը միշտ գրավել է երիտասարդներին։ Հանդիպել ենք այնպիսի դեպքերի, երբ ծնողները իրենց չիրականացված երազանքը, այս դեպքում՝ դերասան դառնալը, ցանկացել են «ուղղել»՝ երեխային ուղղորդելով այդ ոլորտ։ Հետաքրքիր է՝ ձեր դեպքո՞ւմ ինչպես է։
– Ծնողներս արվեստի մարդիկ չեն, մայրս աշխատում է առողջապահության ոլորտում, հայրս մենեջեր է, բայց ոչ մշակույթի ոլորտում։ Իմ դեպքում բացարձակ հակառակ պատկերն է. ծնողներս դեմ էին ընտրությանս, ավելին՝ դեմ էին, որ ուսման նպատակով Հայաստան վերադառնամ։ Երկար ժամանակ պահանջվեց, որ համոզեի նրանց, թեեւ 18 տարեկան եմ՝ արդեն քոլեջի 3-րդ կուրսի ուսանող, բայց նրանք այդպես էլ չեն համակերպվել, որ իրենցից հեռու եմ։ Ծնողներիս չեմ մեղադրում, բայց շատ լավ եմ հասկանում… Մինչ օրս մորս հետ զրույցներում նրա «կարոննի» արտահայտությունն եմ լսում՝ երնեկ կողքիս լինեիր։ Այդուհանդերձ, երբ բարձրաձայնում եմ հաջողություններիս մասին, զգում եմ, որ նրանք հպարտություն են ապրում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
3174 դիտում
13:10 23-04-2020
Երևանի մշակույթի պետական քոլեջը և Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը միաձուլվեցին
1490 դիտում
12:03 04-02-2022
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը կկրի Շառլ Ազնավուրի անունը
Այս բաժնից
2776 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3928 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին