1807 դիտում
13:21 16-03-2023
Բաքվի նոր առաջարկները ստացել ենք․ թևակոխում ենք խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ․ Նիկոլ Փաշինյան
Պետական մարմիններ են դիմում Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներ՝ բողոքելով, թե ինչու մենք նրանց իրավունքների, միջազգային խաղաղապահ ուժեր ուղեկցությամբ իրենց տները վերադառնալու հարցը չենք բարձրացնում։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերվում է միայն ԼՂ-ի և նրան անմիջապես հարակից շրջանների փախստականներին և ներքին տեղահանվածներին։ Բայց սա իհարկե խոչընդոտ չէ, որ նշված շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչները ինքնակազմակերպվեն և վերադարձի իրենց իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում»,- ասաց նա։
Փաշինյանը տեղեկացրեց, որ ստացել են Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, դրանք քննարկման փուլում են։
«Այսպիսով թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։ Մենք կքննարկենք ու առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները, մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Միևնույն ժամանակ պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեմ նաև այն փաստի վրա, որ ի հեճուկս 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչև հիմա Ադրբեջանը չի վերադրաձրել հայ գերիներին, պատանդերին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022թթ-ի ագրեսիայի հետևանքով բռնազվաթած ՀՀ ինքնիշխան տարածքները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
1288 դիտում
19:05 05-11-2024
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները․ ԱԳՆ
1213 դիտում
15:17 25-12-2023
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները․ ԱԳՆ
1123 դիտում
12:01 24-08-2023
Մենք Ադրբեջանին ենք փոխանցել խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից