20165 դիտում
14:41 16-03-2023
Երևանում Honda մոտոցիկլը բախվել Infiniti-ին․ մոտոցիկլը կողաշրջվել է․ մոտոցիկլավարը, որը եղել է խմած, տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 15-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան քաղաքի Մելքումով փողոցի 22/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում Երևանի բնակիչ 37-ամյա Ռոման Ս․-ն իր վարած Honda մակնիշի մոտոցիկլով բախվել է Երևանի բնակիչ 40-ամյա Քրիստինա Հ․-ի վարած Infiniti մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել ու հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Նուշիկ Վարդանյանն ու կրտսեր պարեկ Թոռնիկ Ղուկասյանը։
Դեպքի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլավարն ու Infiniti-ի վարորդը ենթարկվել են սթափության փորձաքննության։ Մոտոցիկլավարը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Infiniti-ի վարորդը եղել է սթափ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
17605 դիտում
12:42 28-07-2020
Երևանում բախվել են Honda մակնիշի ավտոմեքենան ու Honda մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ