1894 դիտում
21:45 17-03-2023
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հնարավոր է միայն բոլոր խնդիրներին արդարացի լուծում տալու պարագայում. Վանեցյան
Այսօր՝ մարտի 17-ին, տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը։ Ինչպես տեղեկանում ենք «Հայրենիք» կուսակցությունից, կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նշել է, որ Հայաստանի ներսում եւ սահմաններից դուրս ծավալվում են ակտիվ քաղաքական գործընթացներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի եւ նրա առանձին հատվածների անվտանգությանը, բարեկեցությանն ու զարգացման հեռանկարներին, ուստի հարցերի այս շրջանակի նկատմամբ «Հայրենիք» կուսակցությունը չի կարող անտարբեր մնալ։
Անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող գործընթացներին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղությունը հնարավոր է միայն բոլոր խնդիրներին հավասարակշռված եւ արդարացի լուծում տալու պարագայում, հետեւաբար Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ համաձայնություն ունենալու ցանկացած փորձ, որը կանտեսի Արցախի հիմնախնդիրն ու արցախահայության կենսական շահերը՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը, դատապարտված է ձախողման եւ չի կարող երաշխավորել հարատեւ խաղաղություն։
Խոսելով Երեւանի քաղաքապետի հրաժարականի մասին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ այդ փաստը ենթադրել է տալիս, որ օրվա իշխանությունը փորձելու է պատեհ պահն օգտագործել եւ արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվելու եւս մեկ փորձ կատարել՝ աշխարհին եւ մեր հանրությանը համոզելու՝ իբրեւ, թե ինքը վայելում է Հայաստանի հանրության վստահությունն ու գործում է նրանց անունից։ Արթուր Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ իրականում իշխանությունը չունի հանրային վստահություն։
«Հայրենիք» կուսակցության խորհուրդը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ ակտիվորեն ներգրավվել առաջիկայում սպասվող ընտրական գործընթացներին եւ որոշել է այդ նպատակով նախաձեռնել խորհրդակցությունների շարք՝ մասնակցության վերջնական ձեւաչափը հստակեցնելու համար։
Խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել նաեւ կուսակցաշինական աշխատանքներին, առաջիկա անելիքներին, հանրության հետ շփումներին, ինչպես նաեւ կուսակցության երիտասարդական թեւի ակտիվացմանը եւ առաջիկայում մեկնարկելիք «Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրին։

Նմանատիպ նյութեր
6844 դիտում
11:19 08-01-2019
Մեր բոլոր խնդիրներին կա միայն մեկ լուծում, եւ այդ լուծումը կոչվում է աշխատանք. Փաշինյան
Այս բաժնից
2776 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3928 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին