211652_close_icon
views-count40449 դիտում article-date 23:11 17-03-2023

Ավտովթար-հրդեհ Տավուշի մարզում. Mercedes-ը բախվել է ժայռից պոկված, ճանապարհին հայտնված ժայռաբեկորին և բռնկվել. 4 վիրավորներին առաջինն օգնության են հասել պարեկները և իրենց ավտոմեքենաներով տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ նշված վայրից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատր Արմինե Ալիխանյանի, պարեկ Դավիթ Վիրաբյանի և կրտսեր պարեկ Նարեկ Մելքոնյանի օգնությամբ, 3 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ Դիլիջան- Իջևան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում ժայռից պոկված քարը ընկել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում և այն չնկատելով Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է, ինչից հրդեհ է բռնկվել:

Պարեկները, չսպասելով շտապօգնության ժամանմանը, քաղաքացների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 4 հոգու, իրենց ավտոմեքենաներում պահվող դեղատուփերից անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն, որտեղ էլ, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, վիրավորներին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել բժիշկները: 

Վիրավորներից մեկին քաղաքացիներն են տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի վայր են  ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանն ու Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի հրամանատր Լևոն Մարտիրոսյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+

Նմանատիպ նյութեր