31226 դիտում
22:23 18-06-2024
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. «Volkswagen»-ը Տաշիր-Ստեփանավան ճանապարհին բախվել է ծառին և հայտնվել դաշտում. վիրավորներին տեղում օգնություն են ցուցաբերել պարեկներն ու իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Խաչիկ Ա.-ն իր վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող ծառին և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խաչիկ Ա.-ն և ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Դերենիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել պարեկների ծառայողական ավտոմեքենաներով։
Դեպքի վայր են ժամանել ՊԾ Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը։
Ժամանել են նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Արզումանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Ստեփանավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+