1219 դիտում
11:00 18-03-2023
Ազատ գյուղի կացարանի սպան կալանավորվել է
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, գիշերը դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է։
Հիշեցնենք՝ ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին նշված վարույթով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով։
Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում։
Տեղեկացնենք նաև, որ այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում։

Նմանատիպ նյութեր
1276 դիտում
23:38 17-03-2023
Ազատ գյուղի կացարանի սպան ձերբակալվել է. դատարանը քննում է կալանքի միջնորդությունը․ armeniasputnik.am