211652_close_icon
views-count1525 դիտում article-date 12:48 18-03-2023

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. ԱՀ գյուղնախարարություն

Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից ևս մեկ անգամ հիշեցնում են. ԱՀ ԳԳԱՀ պահեստներ ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակն այս փուլում ենթակա չէ որպես սննդամթերք օգտագործման, քանի որ այն պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով ենթարկվել է քիմիական նյութերով հատուկ մշակման, որոնց ներթափանցումը մարդու օրգանիզմ կարող է հանգեցնել լուրջ թունավորումների և խանգարումների:

«Ուստի խնդրում և հորդորում ենք զերծ մնալ նման սպեկուլյատիվ գործողություններից և ձեռք բերված կարտոֆիլի սերմն օգտագործել նպատակային՝ ծառայեցնելով պարենային անվտանգության խնդիրների լուծմանը:

Տեղեկացնում ենք նաև, որ կարտոֆիլի սերմի ոչ նպատակային օգտագործման բոլոր դեպքերը կքննեն համապատասխան մարմինների կողմից, և մեղավորները սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նմանատիպ նյութեր