211652_close_icon
views-count67491 դիտում article-date 09:40 21-03-2023

ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով՝ գնդապետ Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 20-ին, ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ նախարարի հրամանով՝ ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ։ 

Վերջինս Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ՃՈ պետի տեղակալի պաշտոնից։

Ն․ Սարգսյանը ոչ միայն Ոստիկանության, այլ նաև իրավապահ համակարգում համարվում է ամենապրոֆեսիոնալ, բանիմաց, իր գործի գիտակ ոստիկան։ Բարձ է գնահատվում նաև նրա մարդկային արժանիքները, մարդ լինելու տեսակը։ Եվ իզուր չէ, որ հանրության շրջանում նրան համարում են Ճանապարհային ոստիկանությունում գիտելիքների իմացությամբ թիվ 1 մասնագետը։ 

Նմանատիպ նյութեր