211652_close_icon
views-count2098 դիտում article-date 22:45 22-03-2023

Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված շքերթին կմասնակցի 10 000-ից ավելի մարդ, կներգրավվի 125 միավոր զինտեխնիկա․ Շոյգու

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված շքերթին, որը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում, կմասնակցի ավելի քան 10 հազար մարդ և կներգրավվի ավելի քան 125 միավոր զինտեխնիկա, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ռազմական գերատեսչության կոլեգիայի նիստի ժամանակ։

ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է նաև, որ այս տարի շքերթներ կանցկացվեն Ռուսաստանի 28 քաղաքներում ևս, դրանց կմասնակցի 55 000-ից ավելի մարդ, կներգրավվի 1 200 միավոր զինտեխնիկա։

Նմանատիպ նյութեր