211652_close_icon

2023-ին Ուկրաինայի ԶՈՒ-ն կորցրել է ավելի քան 215,000 մարդ. Շոյգու

views-count1243 դիտում article-date 15:18 09-01-2024
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ 2023 թվականին Ուկրաինայի Զինված ուժերը կորցրել են ավելի քան 215 հազար մարդ։ Այս մասին գրում է interfax.ru-ն:

«Ռուսական զորքերի խմբերը մեթոդաբանորեն նվազեցնում են Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը: Անցած տարվա ընթացքում հակառակորդի կորուստները գերազանցել են 215 հազար մարդ և 28 հազար միավոր զենք ցուցանիշները»,- երեքշաբթի ասել է Շոյգուն Ռուսաստանի զինված ուժերի ղեկավարության հետ նիստի ժամանակ:

Նմանատիպ նյութեր