1279 դիտում
10:36 23-03-2023
Արևմուտքից «հյուրեր» են սպասվում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում արևմտյան մեծ պատվիրակության այց է նախատեսվում տարածաշրջան։ Տվյալ դեպքում խոսքը ԱՄՆ Պետդեպի՝ հարավկովկասյան տարածաշրջանային ներկայացուցիչների մասին է, որոնք նախատեսում են բավականին ներկայացուցչական կազմով այցելել Երևան և Բաքու։ Մեր տեղեկություններով, այցի բուն նպատակն է հենց տեղում հասկանալ ընթացիկ պատկերը և տիրող ընդհանուր իրավիճակը։
Ինչպես փոխանցում է ԱԳՆ մեր աղբյուրը, Արևմուտքին, մասնավորաբար Վաշինգտոնին չեն բավարարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ներկայացրած զեկույցները, և Պետդեպում նպատակահարմար են գտել հենց առաջին ձեռքից հասկանալ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։ Թերթի տեղեկություններով, նախատեսվում է տեղում փորձել գտնել լուծումներ և, կախված իրավիճակից, հետագա բանակցությունների նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։
Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ այցն առաջին հերթին Վաշինգտոնի համար կարևոր է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման, սեփական դիրքերի ամրապնդման, ինչպես նաև ԵՄ դիտորդներին, այսպես ասած, հավելյալ «քարտ-բլանշ» տալու տեսակետից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
7500 դիտում
09:58 29-06-2017
Ապագա վարչապետի վերաբերյալ մեսիջները կգան կա՛մ Ռուսաստանից, կա՛մ արևմուտքից. «Փաստ»
6657 դիտում
10:50 26-07-2017
Ռուսաստանն ամեն ինչով կախված է Արևմուտքից. Աշոտ Մանուչարյան. «Փաստ»
1417 դիտում
11:25 27-11-2019
Արևմուտքից Հայաստանին տրամադրվող դրամաշնորհների աղբյուրը «Թրանսփարենսի ինթերնեյշնլն» է․ «Փաստ»
Այս բաժնից
1099 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1378 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2647 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ