211652_close_icon
views-count1216 դիտում article-date 15:23 23-03-2023

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները մարտի 29-ին կհանդիպեն Մոսկվայում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մարտի 29-ին կայցելի Մոսկվա, նախատեսված են բանակցություններ նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, հինգշաբթի ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

«Մարտի 29-ին աշխատանքային այցով Մոսկվայում կլինի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, որը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա։

Զախարովան ասել է, որ երկու երկրների արտգործնախարարները կշարունակեն կարծիքներ փոխանակել միջազգային արդի հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում և Կասպից ծովում իրադրության շուրջ։ 

«Մերձավորարևելյան տարածաշրջանում իրավիճակի բարելավումը կդիտարկվի Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վերականգնման հայտարարված լույսի ներքո»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր