5814 դիտում
15:55 23-04-2017
Ապրիլի 27-ին Մոսկվայում կհանդիպեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները
Ապրիլի 27-ին Մոսկվայում պլանավորվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
Էլմար Մամեդյարովն ու Էդվարդ Նալբանդյանը միաժամանակ Մոսկվա կայցելեն հաջորդ շաբաթ: Նրանք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ միասին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ լուծման շուրջ բանակցությունների ընթացիկ վիճակը:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Մոսկվայում եռակողմ հանդիպման հնարավորությունը:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում մոտ ապագայում Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում կարող է կայանալ», – ասել է Զախարովան, հաղորդում է ԱՊԱ տեղեկատվական գործակալությունը:
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է 2016թ-ի դեկտեմբերի 9-ին Համբուրգում:
Ղարաբաղյան խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվում են արդեն 25 տարի և դեռևս ոչ մի արդյունքի չեն բերել:
Վերջին ժամանակներս Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան համաձայնել են, որ միջնորդի առաջատար դերը ստանձնելու է Ռուսաստանի Դաշնությունը:
[url=https://jam-news.net/?p=33589&lang=hy] JamNews[/url]
Նմանատիպ նյութեր
1148 դիտում
13:35 05-12-2022
Այսօր Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները
2823 դիտում
12:48 11-04-2019
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն ապրիլի 15-ին
1213 դիտում
15:23 23-03-2023
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները մարտի 29-ին կհանդիպեն Մոսկվայում
Այս բաժնից
646 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
556 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
664 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ