2065 դիտում
11:06 24-03-2023
Ոչ մի խմբավորում անպատիժ չի մնա. ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո Պենտագոնը հարվածել է Սիրիայում գտնվող օբյեկտներին
ԱՄՆ զինված ուժերը հինգշաբթի մի շարք ավիահարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին, որոնք, ըստ Վաշինգտոնի, կարող են կապված լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հետ: Այս մասին հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Այն նշում է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարտի 23-ին Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի պայմանագրային, ինչպես նաև հինգ զինվոր։ Ըստ ամերիկյան հետախուզական համայանքի՝ անօդաչուն իրանական է եղել:
«Նախագահ Ջո Բայդենի ցուցումով ես լիազորել եմ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերին այս գիշեր ճշգրիտ ավիահարվածներ հասցնել Արևելյան Սիրիայում իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբավորումների կողմից օգտագործվող օբյեկտների վրա», - ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Նա հավելել է, որ Օդային հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբավորումների կողմից այսօրվա հարձակման, ինչպես նաև Սիրիայում կոալիցիոն ուժերի վրա վերջին հարձակումների:
«Ինչպես նախագահ Բայդենը հստակեցրել է, մենք բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկենք մեր ժողովրդին պաշտպանելու համար և միշտ պատասխան ենք տալու մեր ընտրած ժամանակին և վայրում», - ավելացրել է Օսթինը՝ հավելելով, որ «ոչ մի խմբավորում անպատիժ չի հարվածի մեր զորքերին»:
Պենտագոնի տվյալներով՝ «ճշգրիտ հարվածներ են հասցվել ամերիկացի զինվորականներին պաշտպանելու նպատակով»։
«Միացյալ Նահանգները համաչափ և մտածված գործողություններ է ձեռնարկել՝ սահմանափակելու էսկալացիայի ռիսկը և նվազագույնի հասցնելու կորուստները», - ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր
2120 դիտում
11:56 12-09-2014
Զինվորի մահն անպատիժ չի մնա, բոլոր մեղավորները պատասխան կտան. Սեյրան Օհանյան. տեսանյութ
2898 դիտում
20:07 18-08-2015
Ուրալում ռեցիդիվիստի ստոր արարքը 77-ամյա կնոջ հանդեպ անպատիժ չի մնա. տեսանյութ
1888 դիտում
22:36 27-03-2021
Հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա․ Արցախի ՄԻՊ
Այս բաժնից
889 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով
883 դիտում
23:04 16-01-2025
Ֆրանսիան մտադիր է փետրվարի 13-ին Փարիզում անցկացնել Սիրիայի հարցով համաժողով
1072 դիտում
21:56 16-01-2025
Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ գործունեության դադարեցման որոշում է կայացվել