1357 դիտում
10:21 25-03-2023
ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում ո՞վ կհաղթի արդար ընտրությունների դեպքում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է մրցույթ «Պատմամշակութային արգելոցթանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթի թեստավորման փուլն անցկացվելու է 2023 թվականի մարտի 28-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ մարտի 31-ին:
Այս ՊՈԱԿ-ին մենք առիթ ունեցել ենք անդրադառնալ՝ մասնավորաբար նշելով, որ ՊՈԱԿ-ը ժ/պ-ի կարգավիճակով ղեկավարում է Արմեն Հովհաննիսյանը, որը, ըստ «օդում կախված լուրերի», համարվում է քպական պատգամավորներից մեկի հովանավորյալը։
Նշել էինք, որ, ըստ կառույցում առկա դժգոհությունների, այս անձինք ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը», որից օգտվում են թե՛ իրենք, թե՛ իրենց ծանոթ-բարեկամները, ինչպես նաև ծառայեցնում են քպական շրջանակներից մարդկանց աշխատանքի ընդունելու համար։ Եվ ահա, մենք տեղեկություններ ենք ստացել, որ նույն Հովհաննիսյանը մասնակցելու է հայտարարված մրցույթին, չնայած, ինչպես ՊՈԱԿ-ում են ասում, իրապես նորմալ ընտրությունների դեպքում նա հազիվ թե կարողանա հաղթել:
Դիմեցինք ԿԳՄՍ՝ ճշտելու, թե ովքեր են մասնակցում մրցույթին: Նախարարությունից հայտնեցին, թե մասնակիցների անունները հրապարակել չեն կարող, սակայն տեղեկացրեցին, որ մասնակիցները երկուսն են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
2805 դիտում
23:24 10-10-2021
Մարին Լը Պենը համոզված է, որ կհաղթի Ֆրանսիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլում
1063 դիտում
09:35 20-11-2015
ԱՄՆ-ն կհաղթի ԻՊ-ին ավելի հեշտ, քան «Ալ-Քաիդա»-ի դեպքում էր. Ջոն Քերրի
Այս բաժնից
1099 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1378 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2647 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ