211652_close_icon
views-count1345 դիտում article-date 14:04 26-03-2023

ԱՄՆ-ն նշաններ չի տեսնում, որ Մոսկվան պատրաստվում է դրանք օգտագործել. Պենտագոնի արձագանքը Բելառուսում միջուկային զենքի տեղակայման մասին Պուտինի հայտարարությանը

Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների ֆոնին ԱՄՆ-ն նշաններ չի տեսնում, որ Մոսկվան պատրաստվում է դրանք օգտագործել։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր ռազմավարական դիրքորոշումը փոխելու պատճառ չի տեսնում:

Գերատեսչության արձագանքը փոխանցում է Reuters գործակալությունը:

«Մենք տեսել ենք Ռուսաստանի պլանների մասին զեկույցները և կշարունակենք հետևել այս իրավիճակին»,- Պենտագոնի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Նմանատիպ նյութեր