211652_close_icon
views-count1759 դիտում article-date 23:30 26-03-2023

Անիում «Քաղաքացիական պայմանագիրն» ունի ընտրողների ձայների կեսից ավելին

Շիրակի նախկին մարզպետ, ներկայումս վարչապետի օգնական Նազելի Բաղդասարյանը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ տեղեկացնելով․

«Ընտրության ձայների հաշվարկի նախնական տվյալներով՝ Անի համայնքի 13 բնակավայրում արդեն իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջատար է։ Շարունակելի…»։

Ազգային ժողովի՝ Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Կարեն Սարուխանյանն էլ գրել է․

«Այս պահի տվյալներով, ըստ նախնական հաշվարկների (20 ընտրատեղամասից 15-ի տվյալ) Անի համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 54%-ը»։ Մրցապայքարի դուրս եկած թեկնածուներին սատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հրապարակել են նախնական տվյալներ Շիրակի մարզի Անի համայնքի տարբեր գյուղերից։

Նմանատիպ նյութեր