211652_close_icon
views-count4069 դիտում article-date 10:36 17-04-2017

Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընտրողների կեսից քիչ ավելին «այո» է ասել

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական բարեփոխումների հարցերով հանրաքվեի արդյունքները հայտնի են. քվեարկողների մեծ մասը «այո» է ասել, հայտնում է Anadolu գործակալությունը։ Քվեաթերթիկների 99.9 տոկոս հաշվարկների արդյունքներով՝ ընտրողների 51.2 տոկոսը /24 մլն 352 հզր 985/ կողմ է քվեարկել, դեմ՝ 48,8 տոկոսոը /23 մլն 1989 հզր 021/։ Քվեարկությանը մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 87,28 տոկոսը։ Այսպիսով, այդ երկիրը խորհրդարանական համակարգից անցում կկատարի նախագահական համակարգին։ Թուրքիայից դուրս քվեաթերթիկների 64,36 տոկոս հաշվարկների համաձայն՝ 58.91 տոկոսը «այո» է ասել սահմանադրական փոփոխություններին, «ոչ»՝ 41.09 տոկոսը։

Նմանատիպ նյութեր