211652_close_icon
views-count81084 դիտում article-date 12:40 27-03-2023

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ ավագ պարեկը, ով 1 օր առաջ նշանադրվել էր, հանկարծամահ է եղել

Երեկ՝ մարտի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների շտապբուժօգնության բրիգադը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայր, որտեղ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու  Ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանն ու գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանը։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Նարեկ Եսայանն է, որ նույն  օրը, ժամը  00։05-ի սահմաններում իրենց տանը ունեցել է ինքնզգացողության կորուստ, ինչն էլ դարձել է հանկարծամահության պատճառ։ 

Սևանի հիվանդանոցի բժիշկները օպերատիվ են ժամանել, սակայն արձանագրել են կենսաբանական մահ։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա, արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Դեպքի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում որպես ավագ պարեկ, կոչումով՝ Ոստիկանության մայոր էր։ Նախկինում աշխատել  է Ճանապարհային ոստիկանությունում։ Եվ աշխատանքային գործունեության ընթացքում բարձր է գնահատվել նրա կատարած աշխատանքը, ու դրական է բնութագրվել ոչ միայն համագյուղացիների, այլև աշխատանքային գործընկերների ու ճանաչողների կողմից։ 1 օր առաջ էլ նա նշանադրվել էր։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր