72320 դիտում
16:33 05-01-2019
Ողբերգական դեպք Լոռու մարզում. ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել հարկային տեսչության աշխատակիցը. մեքենայում եղել են մայրն ու ընտանիքի անդամները. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 52-ամյա Արայիկ Մամյանը իր վարած Opel մակնիշի 35 ՍM 625 համարանիշի ավտոմեքենայով Լուսաղբյուր գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել փոսում, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել գազատար խողովակի տակ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է, իսկ 4 ուղևորները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մահացածի դին: Օպերատիվ են գործել նաև Սպիտակի հիվանդանոցի բժիշկները:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամաել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Վահե Հակոբյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչները՝ բաժի պետ Մնացական Փանոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժաանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը:
Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել և ավտոմեքենայում եղել է նրա մայրը, ընտանիքի անդամները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մամյանը աշխատում էր ՀՀ կառավարությանն առընթեր Վանաձորի հարկային տեսչությունում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի խոչընդոտ չի եղել, տեղի ճանշինը կատարել է ճանապարհի մաքրման աշխատանքներ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+