211652_close_icon
views-count2080 դիտում article-date 21:21 28-03-2023

Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով. Հրանտ Լեոն-Ռանոսը՝ դուբլի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Կիպրոսի ընտրանու հետ։ 

Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում էր նվազագույն հաշվով:

51-րդ րոպեին Հրանտ Լեոն Ռանոսը, որն առաջին խաղն է անցկացնում ազգային հավաքականում, հեռվից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը: 

Րոպեներ անց «Բավարիա 2-ի» հարձակվողը խփեց իր երկրորդ գոլն ու առաջ մղեց Հայաստանի թիմին:

83-րդ րոպեին Քրիստոֆին հավասարեցրեց հաշիվը՝ 2-2:

Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2։  

Նմանատիպ նյութեր