6275 դիտում
23:30 28-03-2023
Տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված «Ձեռքդ դիր սրտիդ՝ ես այդտեղ եմ» գրքի շնորհանդեսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 28֊ին,Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված «Ձեռքդ դիր սրտիդ՝ ես այդտեղ եմ» գրքի շնորհանդեսը։Գրքի հեղինակը ՀՊՄՀ-Ի երկրորդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Մարգարյանն է, ով փորձել էր պատկերել 44-օրյա պատերազմի հերոսական դրվագները։Ցերեկույթին ներկա էին պատերազմի մասնակիցները, զոհվածների հարազատները, ուսանողները և դասախոսական անձնակազմը։ Նախքան կխոսեր գրքի հեղինակը՝ հնչեց կենդանի կատարում՝ ի հիշատակ զոհված տղաների։ Այնուհետև խոսքը փոխանցվեց գրքի հեղինակին, ով պատմեց փոքրիկ դրվագներ։
«Նախքան գիրքն ընթերցելը, կցանկանայի, որ ճանաչես հայրենիքդ: Երբ հազարավոր տարիներ առաջ հայրենիքդ հայտնվեց քարտեզի վրա, այն ժամանակ թշնամիներդ չկային, անգամ գոյություն չունեին։ Բազմաթիվ փորձությունների միջով անցնելուց հետո հասանք այն գագաթնակետին, որ սկսեցինք մեր հայրենիքը կորցնել։Հենց այդ հայրենիքում առաջին անգամ հայ ծնվեց, ու այն կոչեցին Հայաստան, իսկ հայի ճակատին հավերժ փորագրվեց պայքարը։ Պայքարել ամենքի դեմ՝ ցավի, տառապանքի, նույնիսկ ինքներս մեր դեմ: Պայքարել ու երբեք չհանձնվել, այս է մեր խորագիրը: Նույնիսկ տապալված ու ծնկի իջած վիճակում է պետք պայքարել, որովհետև այն մեր ապրելու ու գոյատևելու միակ հնարավորությունն է:
Եթե ինձ նախքան պատերազմը հարցնեին, թե որն է կյանքի իմաստը, ես երևի չկարողանայի պատասխանել, իսկ հիմա ես հասկանում եմ,որ Աստված տվել է մեզ մեկ կյանք, և մենք այդ կյանքը պետք է ապրենք արժանապատվորեն՝ հանուն այն տղերքի, ովքեր իրենց կյանքի գնով մեզ կյանք տվեցին։ Ես նրանցից յուրաքանչյուրին, չնայած իմ տարիքի, իմ որդիներն եմ համարում։ Պատերազմի օրերին միշտ Աստծո հետ կռիվ էի անում և ասում' ինչու՞ է նրանց տանում իր մոտ։ Եվ Աստծուն հակառակ, երբ լսում էի հեռուստացույցով զոհված զինվորների անունները, դանակով ձեռքս քերծում էի, բայց հետո հասկացա միայն , թե ինչ սխալ եմ վարվում»։
Գրքի վրայի պատկերը, ինչպես հեղինակը նշեց, պատահական չէր ընտրված , այդ երեք ձեռքերը խորհրդանշում են խաչը, սուրբ հոգին և հավատը ։
Ռուզաննա Մարգարյանը ասաց նաև, որ սա ճիշտ է առաջին, բայց ոչ վերջին գիրքն է լինելու, երկրորդ գիրքը շատ շուտով կհասցնի ավարտին։
Հուզիչ և ոգևորող խոսքերով հանդես եկան նաև պատերազմի մասնակից տղերքը։ Իսկ շնորհանդեսի վերջում հեղինակը անվանական գրքեր նվիրեց զոհված զինվորի հարազատներին ։
Հեղինակ' Գեղեցիկ Բալեյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
580 դիտում
20:35 19-11-2024
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
478 դիտում
20:20 19-11-2024
Հայաստան-Կուբա մշակութային փոխըմբռնման հուշագրի նախագծերը փոխհամաձայնեցման փուլում են
712 դիտում
20:08 19-11-2024
Կհեշտացվի բրազիլական ներդրողների մուտքը հայկական շուկա