2242 դիտում
14:55 18-11-2024
Կրակոցներ՝ Երևանում. տղամարդը ոչ սթափ վիճակում մտել է հորաքրոջ տուն, հայհոյել նրան, տվել սպանության սպառնալիքներ․ նրան վախեցնելու նպատակով հորաքրոջ որդին մի քանի անգամ կրակոց է արձակել դեպի օդ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 46-ամյա Գ․ Խ․-ն և հայտնել, որ իր քեռու որդին հարձակվել է իր ընտանիքի վրա: Րոպեներ անց էլ զանգահարել է Երևանի բնակիչ 37-ամյա Ա․ Ս․-ն և հայտնել, որ այս պահին ավտոշուկայի խաչմերուկում անհայտ անձն ատրճանակով կրակում է իր վրա, խնդրում է ոստիկաններ մոտենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։
Արդեն տեղում Գ․ Խ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 13։30-ի սահմաններում իր քեռու որդի Ա․ Ս․-ն ոչ սթափ վիճակում իրենց կամքին հակառակ մտել է իր տուն, իր մոր հասցեին տվել է սպանության սպառնալիքներ և հայհոյանքներ, որից հետո ինքն Ա․ Ս․-ին վախեցնելու և դուրս հանելու նպատակով իրեն պատկանող «Սմիթ և Վեսսոն» տեսակի ատրճանակով մի քանի անգամ կրակել է օդ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից Ա․ Ս․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ա․ Ս․-ի և Գ․ Խ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
38503 դիտում
18:30 23-09-2017
Տարօրինակ դեպք Երևանում. 61-ամյա տղամարդը ոչ սթափ վիճակում եղբոր հրացանով կրակոցներ է արձակել իրենց տան շան վրա