1117 դիտում
10:36 29-03-2023
Արցախը փորձադաշտ չէ. օրհասական վիճակ է այստեղ․ Դավիթ Բաբայան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախում իրավիճակը վերջին օրերին կտրուկ սրվել է: Հակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացման փորձեր է անում Արցախում, կրակում է քաղաքացիական անձանց ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, ի՞նչ իրավիճակ է Արցախում, ինչո՞վ եք պայմանավորում հակառակորդի ակտիվացումը վերջին օրերին:
-Այս ամենի պատճառն Ադրբեջանի ատելությունն է Հայաստանի ու Արցախի նկատմամբ, հակառակորդի նպատակն է Արցախը կլանել, ինչպես նաեւ Հայաստանի համար որեւէ շանս չթողնել գոյության համար: Այս նպատակի համար Ադրբեջանը գնում է ցանկացածի քայլի՝ մարդ են սպանում, հոգեբանական ճնշում են գործադրում, ինչ ուզում, անում են: Սրան նպաստում է նաեւ այն, որ միջազգային հանրությունն է անտարբեր, միասնական կարծիք չկա, սրանից օգտվում է Ադրբեջանը եւ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը:
-Ադրբեջանը դիրքային առաջխաղացման փորձեր է նաեւ արել այդտեղ: Ո՞ր հատվածներում է հակառակորդին հաջողվել առաջ գալ, ռազմավարական ի՞նչ նշանակություն ունեն այդ տարածքներն Արցախի համար:
-Շուշիի շրջանում են առաջխաղացման փորձերը լինում: Ադրբեջանը փորձում է սեղմել Արցախի շուրջ օղակը, փորձում է կտրել Շուշիի շրջանի գյուղերը Արցախից: Այսինքն՝ բոլոր քայլերը ձեռնարկում է, որպեսզի վատություն անի Արցախին, մեծ հարված հասցնի: Մյուս կողմից էլ՝ այս ամենն անսպասելի չէր, քանի որ Ադրբեջանը չի թաքցնում իր նկրտումները
-Պարո՛ն Բաբայան, իսկ ռուս խաղաղապահներն ի՞նչ քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի սադրանքները կանխելու համար:
-Ռուս խաղաղապահները որոշ քայլեր ձեռնարկում են, հիմա դիրքավորվել են այնտեղ, որտեղ ադրբեջանցիները հաստատվել են, որպեսզի թույլ չտան նրանց հետագա առաջխաղացումը, բայց այստեղ իր ազդեցությունն է ունենում նաեւ այն, որ սահմանափակ է ռուս խաղաղապահ առաքելության թվաքանակը, ընդամենը՝ 1980 հոգի, ինչը շատ քիչ է. սրա մասին բազմիցս ասել ենք: Խաղաղապահներին պետք է նաեւ մանդատ տրվի, որպեսզի կարողանան ուժ գործադրել, այսինքն՝ պետք է լինեն ոչ միայն խաղաղությունը պահպանող, այլեւ խաղաղություն պարտադրող կողմ. միայն այս դեպքում նման միջադեպերի քանակը կնվազի:
- Վերջին սրացումներից հետո Արցախի ղեկավարությունը դիմե՞լ է միջազգային կառույցներին, ի՞նչ արձագանք կա նրանց կողմից:
-Միջազգային կառույցներին այնքա՜ն ենք դիմել. ես չեմ ուզում մեզ ծաղրեն, հասկացանք, որ դա ձեւական, ֆորմալ արարողակարգ է, որը պետք է պահպանել, խաղի կանոն է, որը պետք է պահել, բայց պետք է նաեւ հասկանալ, որ արդյունք չկա: Տեսե՛ք, քանի երկիր է շնորհավորել Ալիեւին՝ Նովրուզի կապակցությամբ, ադրբեջանցի էկոակտիվիստներից մեկն ասում է՝ պետք է կտրենք հայերի կոկորդն ու արյան մեջ թաթախենք, որ Նովրուզ տոնենք, իսկ տարբեր երկրներ, որոնք պատեհ ու ոչ պատեհ առիթներով գոռում, ճվում են ժողովրդավարության մասին, Ալիեւի Նովրուզն են շնորհավորում, մի մարդու, որն այս բոլոր գործողությունների եւ նման մարդկանց մեջքին է կանգնած: Միջազգային դատարանը կիսատ-պռատ որոշում է կայացրել, բայց չեն կարողանում ազդել կամ պարտադրել Ադրբեջանին: Հիմա մարդիկ սպեկուլյացիաների են ենթարկում, ասում են՝ փոխե՛ք ռուս խաղաղապահներին. եթե դատարանը չի կարողանում պարտադրել, ռուս խաղաղապահներն ի՞նչ անեն: Արցախը փորձադաշտ չէ. օրհասական վիճակ է այստեղ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2508 դիտում
15:43 09-01-2021
Իրանցիները փորձադաշտ չեն դառնա կորոնավիրուսի դեմ արտասահմանյան պատվաստանյութերի համար․ Ռոհանի
3058 դիտում
12:52 01-01-2021
Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է․ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի ամանորյա ուղերձը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը